Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Սոլոնյանսկի շրջանի Բերեզնովատկա գյուղում(Դնեպրոպետրովսկի մարզ), տեղի է ունեցել Սերգեյ Նիգոյանի հուղարկավորման արարողությունը, ով զոհվել էր հունվարի 22-ին Կիեւում Գրուշեւսկի փողոցում:
Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում օպերային երաժշտության երեկո էր: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ /գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան/ հանդես եկան մեներգիչներ Մարինա Նաչկեբիան /սոպրանո, Վրաստան/ եւ Գրիգոր Վերները /բարիտոն, Ռուսաստան/: Երեկոյի ընթացքում հնչեցին նախերգանքներ եւ արիաներ իտալական, ռուսական օպերաներից։
Հոլիվուդյան պրոդյուսերական կենտրոնը հայտարարել է երկու ֆիմերի թողարկման մասին, որոնցից մեկում պատմվելու հայկական եւ ռուսական հանցավոր խմբերի մասին: Այդ մասին իր կայքում հաղոդրում է մամուլի հայտարարությունների տարածման «Marketwired» ծառայությունը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն հունվարի 13–ին մեկնել է Ժնև, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական համակարգից։
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակից Ջավախքի «Վաչյան» պարի համույթը հուլիսի 4-ին հյուրընկալվեց ՀՀ Սփյուռքի նախարարությունում: Այստեղ նրանց ընդունեցին փառատոնի ղեկավար Ս. Հարոյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչության պետ Ա.Արշակյանը, համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյաը և «Իմ Հայաստան» փառատոնի մշակութային բաժնի վարիչ Լ.Ավետիսյանը: Մասնակցության հավաստագիրը և փառատոնի խորհրդանիշը համույթի ղեկավարին հանձնեց փառատոնի ղեկավար Ս. Հարոյանը:
ԱՄՆ արեւելյան ափում անց կացվեցին Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներ: Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարում եւ մյուս եկեղեցիներում մատուցվեցին հոգեհանգստի պատարագներ: Հ.Բ.Ը.Մ-ը Նյու Յորքի Կարնեգի համերգային սրահում իր ամենամյա համերգը նվիրել էր 1988-ի ավերիչ աղետի զոհերի հիշատակին: Միջոցառումներին մասնակցեց Հ.Բ.Ը.Մ. նախագահը, ՄԱԿ-ում ՀՀ դիվանագիտական կազմը, օտարերկրյա հյուրեր ու հայ համայնքի ներկայացուցիչներ:
Քշիշտոֆ Պենդերեցկին սիրեց հայկական մշակույթը, եւ նրա վերաբերմունքը Հայաստանի հանդեպ նոր գործի ստեղծումն է` Ցեղասպանությանը նվիրված. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Երեւանյան հեռանկարներ»փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը:
Փետրվարի 17-20-ը ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում էր Իտալիայի Պուլիայի տարածաշրջանում` Նարդոյում Սրբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնին մասնակցելու, ինչպես նաև Բարիում և այլ քաղաքներում հայկական պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:
Դեկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրված բարերար Վարդ Ալեքսանյանի (Եգիպտոս) և հայագետ, մանկավարժ Հակոբ Չոլաքյանի (Սիրիա) պարգևների հանձման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի հանրապետության 20-ամյակի տոնակատարություններից շքեղագույնը հայոց բանակի շքերթն էր, որն ստեղծած զգացականության անմիջական ալիքից բացի, հստակ պատգամներ ուներ՝ ուղղված մեր երկիրը շրջապատած ու շրջափակած թե՛ Թուրքիային եւ թե՛ Ադրբեջանին: Մեր հանրապետությունը շրջափակած տարածաշրջանային ուժ Թուրքիան եւ իր ռազմական բյուջեն անընդհատ մեծացնող Ադրբեջանը ստացան անհրաժեշտ պատգամները, երբ Երեւանի հրապարակում ցուցադրվեց հայկական զինուժը, ռազմարդյունաբերության նորագույն արտադրությունները, ընդհուպ մինչեւ ...
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տխրահռչակ վճռի կապակցությամբ՝ հայտնելով, թե իրենք նպաստել են նման բնույթի որոշման կայացմանը։
Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մտադիր է տեղակալներից մեկին հանձնարարել՝ մանրազննին ուղումնասիրել ՄԻԵԴ որոշումը՝ Դողու Փերինչեքի գործով: Այդ մասին նախարարն ասել է դեկտեմբերի 20-ին կայացած ասուլիսում:
Թուրքիայի ղեկավարներն ամիսներ շարունակ սպառնում էին Ֆրանսիային հաշվեհարդար տեսնել, եթե Ֆրանսիայի կառավարությունն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։
Քալիֆորնիայում է գտնվում աշխարհում հայկական ամենամեծ համայնքներից մեկը: Համայնքն ապրում է Կենտրոնական դաշտավայրից մինչեւ Հարավային Քալիֆորնիա ընկած պտղատու գյուղատնտեսական ընդարձակ հողերի վրա: Այդ մասին է գրում քալիֆորնիական «Daily Pilot» թերթն ու հավելում, որ Հայոց ցեղասպանությունն ու դրան հաջորդող տեղահանումներն ազդում են համայնքի ինքնագիտակցության, նրա կայունության վրա, քանի որ այդ իրադարձությունները շատ հայերի ոչ վաղ անցյալն են:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: